Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ արձանագրելով իրողություններ, որոնք պետք է աջքի առաջ ունենալ:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Երեք արձանագրում, որ անհրաժեշտ է իրատեսորեն աչքի առաջ ունենալ.
1. Հայ ժողովուրդը, ատամները կրճտացնելով, հաշտվեց ողբերգական այն իրողության հետ, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանաբար ու գիտակցված հանձնեց Արցախը՝ մատաղ անելով իր հազարավոր որդիներին:
2. Հայ ժողովուրդը հաշտվեց այն զայրացնող իրողության հետ, որ ընդդիմությանը չհաջոզվեց Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից:
3. Հայ ժողովուրդը չի աջակցում Նիկոլ Փաշինյանին: Դա խոշոր բլեֆ է: Նրան ատում է իրականում: Ժողովուրդը հիմա ապատիայի մեջ է ու դեռևս չունի կոնսենսուս, համաձայնություն այլընտրանքի հարցում, ում հետևից կգնա, որ իրեն էլի խաբված չզգա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը