02 02 2021

Կարո՞ղ եք կռահել, թե ով է մտահոգված ՀՀ երկրորդ նախագահի` Ռուսաստան այցի թույլատրության հարցով

Կարո՞ղ եք կռահել, թե ով է մտահոգված ՀՀ երկրորդ նախագահի` Ռուսաստան այցի թույլատրության հարցով

Արմեն Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօրվա դատական նիստում արձանագրվեց հետևյալ կուրյոզը: Մեղադրող դատախազը կարծես հռետորական հարցադրում է արել, թե ինչ հիմքով եք թույլատրում ՀՀ երկրորդ նախագահին մի քանի օրով դուրս գալ Հայաստանի տարածքից: Այն, որ այդ դատախազը վաղն ամբաստանյալ է լինելու, կասկած չկա, քանզի այս մարդիկ ներկայացնում են ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի և Ադրբեջանի շահերը:
 
Արդեն հստակ կարելի է ասել, որ այն մարդիկ, ովքեր ծառայում են այս իշխանությանը, փաստացի ծառայում են օտար երկրների շահերին, և նրաց հանդեպ ներում, բեկում որևէ պարագայում չի լինելու: Եվ այսօրվա նրանց լկտիությունը հատուցվելու է ամբողջությամբ, քանզի 5000 զոհ տված ազգը թույլ չի տալու, որ իրեն այս աստիճանի նվաստացնեն մի քանի ստահակներ:
 


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ