03 02 2021

Եթե չմտածեին միայն իրենց՝ աթոռին սոսնձված հետույքների մասին, հրատապ խնդիրները կլուծեին․ Մամիջանյան



«Նորմալ երկրի ղեկավարները, եթե դավաճաններ չլինեին, երկիրը ծախած չլինեին ու մտածեին միայն իրենց սոսնձված հետույքները աթոռին պահելու մասին, էս պահին կային հազարավոր խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է հրատապ իրականացվող ծրագրեր, դրանցով կզբաղվեին։ Գերիների խնդիրներ, սոցիալական խնդիրներ, բանակաշինության խնդիրներ, էլ չեմ ասում, որ մեր սահմանագծումը թողնված է գյուղացիների և ադրբեջանական ուժերի բանակցությունների վրա։ Ես իրական դեպքեր եմ ասում, երբ Երևանից սահմանապահ գյուղերի գյուղապետերին ասում են՝ դե եթե կարող եք, այսինչ տունը պահեք։ Այս իրավիճակի պայմաններում արտահերթով, հրատապ կարգով Ազգային ժողովի ամենակարևոր խնդիրը կալանքի դատարաններ ստեղծելն է, որոնք կզբաղվեն նրանով, որ ինձ, իմ ընկերներին, այլախոհներին, որոնք հայրենասեր են և չեն ուզում որպեսզի դավաճաններն իշխեն Հայաստանում, նրանց ավելի հեշտ ճաղերի հետև տանեն»,- Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը։

Բողոքի ակցիա անելու հաջորդ պատճառը ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանի գործունեությունն է։ «Մենք ունենք երեսփոխան՝ Անուշ Բեղլոյան, որը լավ չի հասկացել՝ ինքը Հայաստանի Հանրապետությա՞ն ԱԺ պատգամավոր է, թե՞ Միլի Մեջլիսի։ Մենք հավաքվել ենք, որ տիկնոջը հիշեցնենք, որ ցավոք սրտի՝ ՀՀ ԱԺ պատգամավոր է և իրավունք չունի նման հիմարություններ ասել, այն էլ՝ միջազգային եթերում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ