Այս Ազգային ժողովն իր ամբողջ գործունեության ընթացքում գործել է մի տրամաբանությամբ՝ որ օրենքը խանգարում է իրենց անօրինականությունները գործի դնել, իրենք օրենք են փոխում։ Այս մասին փետրվարի 3-ին ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնելիս ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Հերթական անգամ իշխանությունը փորձ է անում շատ հապշտապ սահմանդրական օրենքների փոփոխություններ իրականացնել։ Հիմա էլի ձևախեղում են դատական համակարգը, նոր մի հատուկ կարգեր են մտցնում դատավորների նշանակման հարցում, որովհետեւ վերջին շրջանում մենք ականատես եղանք, որ իրավապահ համակարգի ուղղակի անթույլատրելի ցանկացած կարծիք արտահայտողին մեկուսացնելու, բանտարկելու այս իշխանության կույր տենչանքին շատ դատավորներ դեմ էին արտահայտվում։ Մարդիկ հասկանում են, որ մի օրով ապրել չի լինի Հայաստանում, ի վերջո օրենքի խախտումը պատասխանատվություն է ենթադրում։ Հիմա իշխանությունը որոշեց՝ լավ, չեք կալանավորում, ես ուրիշ ձև կանեմ, կփոխեմ օրենքը»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը