Մեր խորին համոզմամբ հանրային տարբեր շերտերի կողմից շատ հաճախ սխալ է ընկալվում, առհասարակ եկեղեցու դերը, կարևորությունը հանրային և պետական կյանքում։ Փորձել ենք քննարկումների արդյունքում այդ թյուրըմբռնումների պատասխանները գտնել քննարկումների արյդուքնում; Եվ երիտասարդներին հուզող հարցերի պատասխանը տա Արշիկ Սրբազանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ երիտասարդների հետ հանդիպումից առաջ ասաց «Երիտասարդների ձայնը» նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանը։
«Հանրություն շարժիչ ուժը հենց երիտասարդներն են, այդ կրակը երիտասարդների մեջ կա և երկրի ապագայով ավելի մտահոգ պետք է լինեն երիտասարդները, որովհետև վաղը երկրի տերը նրանք են լինելու և այս պահից պետք է հետաքրրքվեն թե իրենց ինչ ժառանգություն է հասնելու»,- ասաց Հարությունյանը։
Նա տեղեկացրեց, որ նախաձեռնությունը շարունակաբար ունենալու է հանդիպումներ, քննարկումներ երկրի վերաբերյալ և երիտասարդությանը հուզող հարցերի շուրջ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը