03 02 2021

Ո՞ւր ենք գնում, տղե՛րք, որն է հանգրվանը. Գոռ Գևորգյանը՝ իմքայլականներին



Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը երևի թե կարելի է դասել քաղաքագիտական դասագրքերում ներկայացվող անոմալիաների շարքին, երբ աղետալի պատերազմի ավարտից անցել է գրեթե երեք ամիս, և թե կառավարությունը, թե խորհրդարանը չեն կարողանում հանրությանն այս ծանրագույն իրավիճակից դուրս գալու հակաճգնաժամային որևէ ծչագիր ներկայացնել: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց պատգամավոր Գոռ  Գևորգյանը:

«Պետությունը շարունակում է խարխափել խորը ճգնաճամում, քաղաքական օրակարգն անորոշ է, իսկ ժամանակն աշխատում է ի վնաս մեր երկրի ու մեր պետականությանը: Մեր հանրության համար անչափ կարևոր է հասկանալ՝ ի վերջո, որն է պատերազմի միջով անցած, իսկ հիմա էլ հետպատերազմյան վայրիվերումների մեջ գտնվող այս խորհրդարանի խոսույթը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ