03 02 2021

Հայաստանը շարունակում է մնալ Արցախի սոցիալական անվտանգության երաշխավորը․ Մեսրոպ Առաքելյան



Ես ձեզ վստահեցնում եմ, որ հետպատերազմական Արցախում այս պահին որևէ սոցիալական և հումանիտար խնդիր չկա: Դրա ամենամեծ փաստումն այն է, որ նոյեմբերի 10-ին Արցախում մնացել էր ընդամենը մի քանի հարյուր արցախցի, իսկ այսօր Արցախի բնակչության թիվն ավելի է, քան 100 հազարը։ Այս մասին ԱԺ-ում վստահեցրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, անդրադառնալով ԼՀԿ-ից Տարոն Սիմոնյանի բարձրացրած հարցերին։

«Արցախ են վերադարձել բոլոր այն քաղաքացիները, որոնք այնտեղ ունեն մշտական բնակության վայրեր: Իսկ կորցրած տարածքների բնակչությունից ավելի քան 5000 քաղաքացի նույնպես շարունակում է բնակվել Արցախում: Այս պահին Արցախում ամբողջությամբ վերականգնված է գազամատակարարումը, էլեկտրամատակարարումը, կապը՝ գրեթե ամբողջովին: Ընդ որում` կապի օպերատորներից մեկն Արցախում ապահովում է առանց ռոումինգի կապ»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ