03 02 2021

Ո՛չ, Աննա, դուք չե՛ք մարսելու, հայ ժողովրդին դուք լավ չեք ճանաչում, հաշվարկը լավ չեք արել. Գեղամ Նազարյան



Չունեին պաշտպանիչ միջոցներ, մեր տղերքին հրամանով հանում էին և ուղարկում էին այնպիսի տեղեր, որտեղ անգամ խրամատներ չկային, դա իհարկե ընթացքում կբացահայտվի կասվի, բայց դրա հետ մեկտեղ մենք ունենք փաստ, որ պատերազմական օրերին առնվազն 8-9 պատգամավոր, ովքեր Արցախ են գնացել, ստացել են օրապահիկներ, գործուղման վճարներ, դուք հասկանո՞ւմ եք իրենց անբարոյանկանության սահմանը: Լրագրողների հետ զրույցում նշեց «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանը:

«Երբ մեր տղերքը զոհվում, վիրավորվում էին, Արարատ Միրզոյանը, Շիրակ Թորոսյանը, Լուլուն, Հրաչ Հակոբյանը գործուղումայինները ստացել են և գնացել են Ստեփանակերտի կենտրոնում ապահով մնացել են: Ես ֆիքսել էի այդ փաստը և ասել եմ, որ ինձ համար տարօրինակ է, որ Ստեփանակերտի կենտրոնը չի ռմբակածվում ու հրթիռակոծվում: Մեր պետության հատուկ ծառայությունները, իրավապահ մարմինները պետք է հատուկ քննության առարկա դարձնեն՝ ի՞նչն է պատճառը եղել, որ թշնամին թիրախավորել է Շուշիի եկեղեցին, մշակույթի տունը, մարդկանց տները, ֆոսֆորային զենք է օգտագործել անտառները վառելու համար, բայց չգիտես ինչու գորովանք է ցուցաբերել Ստեփանակերտի կենտրոնի մի քանի շենքերի նկատմամբ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ