Արմեն Աշոտյանը գրել է.
Ստիպված եմ կրկին անդրադառնալ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարաություններին, կապված վերջին Արցախյան պատերազմի հանգամանքների օբյեկտիվ և լիարժեք հետաքննություն իրականցնելու իրենց առաջարկության հետ, քանզի Մարուքյանի հայտարարությունները հստակ քաղաքական խաղի և իրականության աղավաղման տպավորություն են թողնում:
Երբ պարոն Մարուքյանը երկիմաստ զուգահեռներ է անցկացնում մեր ու քպ-ական մոտեցումների միջև, ինձ մոտ տարակուսանք է առաջանում.
ա. Ոչ ոք Հայաստանում չի մոռացել ԼՀԿ և ՔՊ 2017-ի սիրավեպը:
բ. Դեռ թարմ են հիշողությունները ԼՀԿ-ի՝ 2018-ին դավաճանի կառավարության մաս կազմելու:
գ. Միչև հիմա արտասվում ենք ԼՀԿ սոցապ նախարարին կառավարությունից տանել ու հետ բերելու մելոդրամայից:
դ. Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր պարոն Մարուքյանը լվանում դավաճան սրիկյաի երեսը, երբ մենք ու ընդդիմության այլ ներկայացուցիչներ խիստ ու փաստարկված մտահոգոււթյուններ էինք հայտնում Արցախյան բանակցությունների հետ կապված:
Ուստի, եթե ավելի անկեղծ ասենք, տարակուսելի է ոչ թե մեր գրավոր մերժումը, այլ ԼՀԿ-ի հետպատերազմյան հականիկոլական կեցվածքը:
Ի տարբերություն դավադիր պատերազմի "կնքահայր" դարձած ՔՊ-ի, մենք առաջնահերթ ենք շահագրգիռ բացահայտելու վերջին պատերազմի ամբողջ ռազմաքաղաքական, կուլիսային և դիվանագիտական հանգամանքները:
Ի տարբերություն ԼՀԿ-ի, հասկանում ենք, որ գործող իշխանության օրոք դա անել լիարժեք և արդյունավետ անհնար է, քանզի.
Վստահ եմ, որ Մարուքյանն այս ամենը հասկանում է: Այդ դեպքում հարց է ծագում. ինչու՞ է նա սոսնձվել հենց այս պահին նման հանձնախմբի ստեղծման թեմային:
Առաջարկում եմ պատասխանի երկու տարբերակ.
Հետևությունները թողնում եմ ձեզ:
Կից՝ Սերժ Սարգսյանի գրավոր պատասխանyը Էդմոն Մարուքանին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը