Ինչպես արդեն հայտնել էինք՝ այսօր իշխանական պատգամավոր Անուշ Բեղլոյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր աղմկահարույց հայտարարություններին, ասաց, որ ինքը նման բան չի ասել․ իր խոսքերը կոնտեքստից կտրված են։
Լրագրողները իշխանական պատգամավոր Անուշ Բեղլոյանի մոտ միացրին տեսակոնֆերանսի ձայնագրությունը և խնդրեցին անգլերենից բառացի թարգմանել իր խոսքերը։
«Ասել եմ, որ Ձեր խոսակցությունները, թե ումն է եղել այդ հողը և ով է եղել առաջինն այդ հողում, կարևոր չեն այն համատեքստում, որ հայերից լավ դա հիմնավորելը որևէ մեկը չի կարող»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը