Mediaport-ի տեղեկություններով՝ Արարատի մարզպետարանում Նիկոլ Փաշինյանի անցկացրած խորհրդակցությունից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածաքային կառույցը յուրայինների է կենտրոնացրել, որոնք պատահական անցորդների անվան տակ տեսախցիկի առաջ հանդիպել են Փաշինյանին, ջերմ խոսքեր են ասել նրան։ Մինչդեռ «անցորդների» մեջ պատահական մարդ չի եղել, դրանք կամ կուսակցության անդամներ են, կամ էլ նրանց մտերիմները։
Ուշագրավ է, որ քաղաքացիների հետ հանդիպումը Փաշինյանի Facebook-ի էջում եղել է ոչ թե ուղիղ եթերի ձևաչափում, այլ տեղադրվել է ձայնագրվելուց, մոնտաժվելուց և նրա հեռանալուց հետո։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը