«Պատերազմի ժամանակ ես դիմել եմ իմ վերադասին, որ թույլ տա մեկնել մարտական գործողություներին մասնակցելու։ Ինձ ասել են սպասիր, կասենք։ Բայց ես չեմ սպասել, զեկուցագիր եմ գրել, որ ինձ թույլ տան գնալ և մասնակցել մարտական գործողություններին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց մայոր Սերոբ Գրիգորյանը՝ ներկայացնելով, թե ինչ ապօրինություններ են եղել իր նկատմամբ։
Նրա խոսքով, զեկուցագիրն ինքը գրել է հոկտեմբերի 3-ին, իսկ հոկտեմբերի 9-ին իր վերադաս Գագիկ Խաչատրյանն ասել է, որ հրամանատարությունը թույլ է տվել ու ասել է, որ կամավորական վաշտ կազմավորելու դեպքում սպան կարող է որպես վաշտի հրամանատար մեկնել մարտական գործողությունների վայր։
«Հոկտեմբերի 11-ին իմ վերադասը զանգել է իմ ծառայության վայր, ասել է, որ արդեն կամավորական վաշտը պատրաստ է, և ես կարող եմ մեկնել։ Ինձ ասել են կես ժամում պետք է հասնեմ։ Շտապ հասել եմ, ներկայացել եմ, ու ինձ ասել են՝ կամավորական վաշտը պատրաստ է, իսկ ես վաշտի հրամանատարի տեղակալ եմ լինելու։ Ես ինքս չունեմ որևէ ամբիցիա, և մեկնել եմ ճակատ՝ որպես վաշտի հրամանատարի տեղակալ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը