05 02 2021

Մեհրիբան Ալիևայի ինչի՞ն է պետք 5 միլիարդ դոլարի Bitcoin. Politik.am

Մեհրիբան Ալիևայի ինչի՞ն է պետք 5 միլիարդ դոլարի Bitcoin. Politik.am

Politik.am-ը գրում է.

«Կրիպտոարժութների շուկան հետաքրքիր զարգացում է ապրում: Այս պահին ամենաարագը աճում է Bitcoin կրիպտոարժույթը: Փորձագետների գնահատմամբ կրիպտոարժույթները զարգացում են ապրում, քանի որ ֆինանսական սև շուկայի շարժը հիմնականում այս տեսակի արժույթով են անում, որպեսզի մեծ հետքեր չթողնեն և իրավապահների ուշադրությունը չգրավեն:

 Հետաքրքիր է, որ Bitcoin կրիպտոարժույթը սրնթաց աճ է արձանագրել Արցախում ընթացող պատերազմի օրերին: Աճը արագ տեմպ է հավաքել 2020 թվականի հոկտեմբերի 20-ից հետո: Նոյեմբեր ամսին հատկապես աճի մեծ տեմպ է վերցրել և հիմա մեկ Bitcoin-ն արժե ավելի քան 19 մլն դրամ:

 Ըստ որոշ փորցագետների, կրիպտոարժույթի արժեքը կտրուկ բարձրացել է, քանի որ ադրբեջանական որոշ կազմակերպություններ, որոնք փոխկապակցված են Մեհրիբան Ալիևայի հետ, վերջին մի քանի ամսիների ընթացքում 5 միլիարդ դոլարի Bitcoin են գնել: Հետաքրքիր է, թե ալիևների ընտանիքի ինչին է պետք 5 մլրդ դոլարի Bitcoin, որով հանարվոր է ստվերային ֆինանսական գործարքներ իրականացնել միջազգային ֆինանսական կառույցների աչքից հեռու»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ