Էսօր մենք երկիր ենք կորցնում, սրանք բերել եսիմ ինչ նախագծեր են անցկացնում, թքած ունեմ այդ նախագծերի վրա: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Մետր առ մետր հող են հանձնում, ո՞ւր է այսօր Նիկոլ Փաշինյանը, գնա Արցախ կամ Սյունիք, որ վախից մեռնի՞: Նիկոլ Փաշինյանն այնքան անհավասարակշիռ է, որ արդեն կարող է ասել՝ Արցախի Նիկարագուա է, հետո՞, նա ընդհանրապես չի պատկերացնում, թե Հայաստանն ինչ է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը