15 02 2021

Հայրենիքի փրկության շարժման շտաբը կլինի Օպերայում



 

 

 

Մենք կտրուկ անվանում ենք այն քայլերը, որոնք շատ բնական են այս իրավիճակում: Ասաց «Հայրենիքի փրկության» շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Մենք ունեցել ենք սարսափելի խայտառակ պարտություն պատերազմում, ոմանք ինձ ասում են՝ խեղճ Նիկոլն ի՞նչ աներ, մեկ է պատերազմը լինելու էր, մեկ է մենք պարտվելու էինք, բայց բազմաթիվ ապացույցներ կան, որ պատերազմում ինչեր են տեղի ունեցել ու ոնց կարելի էր անել, որ պատերազմ չսկսվեր: Հիմա պատերազմը վերջացավ, զինադադարի պայմանագիր կնքվեց, ինչո՞ւ դրանից հետո մի հատ էլ թուղթ ստորագրվեց, որ մեր զորքը Կուբաթլուն, Զանգելանը թողեց ու դրանից հետո մենք ունեցանք խնդիրներ Սյունիքի սահմանում, դա ինչո՞վ կբացատրեն: Պատկերացրեք, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, ինչ է լինելու Հայաստանում: Հայաստանում մի ղեկավար, որը ման է գալիս բրոնի ժիլետով, տասնյակ մեքենաներով և միշտ հավաքում է ոստիկաններին, երկրի ղեկավար, որն արտաքին աշխարհի հետ խոսելիս խեղճացած վիճակում է, ինչ իրենից պահանջեն, կանի»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ