Հետևում եմ ՀՀ-ում կատարվող իրադարձություններին և զարմանում. ինչպե՞ս կարող է երկրի վարչապետի պաշտոնում շարունակել լինել մի անձ, ով խայտառակ կերպով հանձնել է Հայրենիքը, ով վաճառել է իր ժողովրդի կեսին միլիարդավոր դոլարների համար, ում կինը հարբած վիճակում Ղարաբաղում հրամանատարական կետում հրամաններ էր արձակում պատերազմի օրերին՝ թուլ չտալով գեներալներին իրենց գործն անել: Այդ մասին իր տեսաուղերձում ասում է քաղաքագետ, Մերձավոր արևելքի և Կենտրոնական Ասիայի հարցերով ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը:
«Բրիտանական հետախուզությունը հավաքագրել է Փաշինյանին դեռ 2006-ին: ՀՀ ղեկավար է դարձել ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼԸ, ում խնդիրն է ոչնչացնել Հայաստանը և հայ ժողովրդին Կատարվածց հետո նրա կինը կյանք է վայելում Մոսկվայի թանկարժեք ռեստորաններում, իսկ ՀՀ քաղաքացին գումար չունի… Վարչապետի պաշտոնում Փաշինյանի գտնվելը խայտառակություն է՝ ոչ միայն ՀՀ-ի, այլև ամբողջ հայության համար: Հայ ժողովուրդն ունեցել է դավաճանների և հայտնի է՝ ինչպես են նրանց հետ վարվել: Մի՞թե ժամանակը չէ այլևս չհանդուրժել այդ թալանչիին, դավաճանին: Գուցե ժամանակն է, որ հայ ժողովուրդն ասի իր խոսքը և հեռացնի հայ ազգի դավաճանին»,- ասում է Բաղդասարովը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը