«Ցավ է, բայց ոչ միայն կորստի համար: Միշտ ինձ հարց էին տալիս, բայց կկարողանա՞նք նորից վերածնվել, վերականգնվել, որովհետև շեն կառուցելը չէ վերականգնվելը, դա ոգին է, կկարողանա՞նք ոգին վերականգնել, այսօր դուք ապացուցեցիք, որ մենք արդեն վերականգվում ենք: Բանակն արդեն վերականգնվում է, և բեկումնալի է նաև այն իմաստով, որ արդեն ընթացքը գնաց, արդեն գրեթե ամբողջ ժողովուրդն է այստեղ, արդեն բոլորն են մեզ հետ:
Երբեմն ինձ ասում են՝ մոլորվածները, բայց ես չեմ ընդունում այդ բառը, չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր պատերազմը պարտվելուց հետո շարունակում են մնալ մոլորված: Այս ժողովուրդն է, որ նորից պետք է վերականգնի Հայաստանը, ստեղծի բանակը, նվաճի Արցախը և իր հզորությունը ցույց տա»,- Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը