03 03 2021

Շատ վախեցած է Նիկոլը, մի քիչ էլ ուզում է մեզ վախեցնել, մանկական խաղ է. Վազգեն Մանուկյան



Ես չեմ լսել որևէ իրավաբանի, որը պնդի, որ Նիկոլ Փաշինյանի հրամանագիրը համապատասխանում է սահմանադրությանը: Այս մասին Բաղրամյան պողոտայում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով ԳՇ պետին ազատելու որոշմանը: Նրա խոսքով Արմեն Սարգսյանը մտահոգված էր և հրամանագրով և ստեղծված իրավիճակով:

Վազգեն Մանուկյանը, խոսելով արտահերթ ընտրություններ անցկացնելու Փաշինյանի հայտարարության մասին, ասաց, որ Փաշինյանը ցանկանում է վարչական ռեսուրսների գործադրմամբ ընտրություն անել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ