ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Արմեն Իսագուլովի մահվան կապակցությամբ:
Խորը վշտով տեղեկացա ականավոր պետական գործիչ Արմեն Իսագուլովի մահվան մասին:
Արմեն Իսագուլովն Արցախյան շարժման ակունքներում կանգնած իրական հայրենասեր էր: Մարդ, որին յուրաքանչյուրը, ով պայքար է մղել Արցախի անկախության համար, կարող է համարել իր զինակիցը: Նրա ավանդն Արցախյան պատերազմի հաղթանակում և Արցախում հետագա պետականաշինության գործում անգնահատելի է:
Արմեն Իսագուլովի հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը