19 03 2021

Ֆեյսբուքյան ստատուսով արտահերթին չեն գնում. Իշխան Սաղաթելյան



Մեզ հավատ չի ներշնչում Ֆեյսբուքյան ստատուսը, թե հունիսի 20-ին ընտրություններ են լինելու, բոլոր հիմքերն ունենք կասկածելու, որ հունիսի 20-ին ընտրություններ կլինեն: Այս մասին Բաղրամյան պողոտայում ճեպազրույցի ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա ընդգծեց, որ ընտրությունների կազմակերպումը եղել է շարժման պահանջներից մեկը և եթե նույնիսկ դրանք տեղի ունենան՝ սա կբավարարի շարժման պահանջների ընդամենը մի մասը:

«Մենք գտնում ենք, որ ընտրություններն անհրաժեշտ և կարևոր պայման են ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, բայց արտահերթ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ, իր ժամանակավոր պաշտոնակատար լինելու դեպքում կա մեծ վտանգ, որ մցակցային հավասար պայմաններով չեն լինելու», - ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ