«ՄեՐ զոհերին, որ նայում ենք, հիմնականում 2000-2002 թվականի ծնված երիտասարդներ են, ոնց շտկենք դրանց հետ հարաբերությունները, որն է այն ճանապարհը: Այսօր ռուս խաղաղապահը մեր բանակի հետ միասին Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է, բայց կարգավիճակի հարցը շատ կարևոր է հետագայում: Հիմա մենք այնտեղ ապրում ենք, բայց մենք այնտեղ պետք է գոյատևենք և հարատևենք, իսկ այդ գոյատևել, հարատևելը արցախցիներով, հնարավոր է միայն, երբ ունենանք մեր հստակ կարգավիճակը»,- Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը