Ռուսաստանն ու Իրանը հանդես են գալիս արդարացի հիմքի վրա Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ քաղաքական կարգավորման օգտին: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Թեհրանում իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպումից հետո, հայտնում է IRNA-ն:
«Մենք քննարկել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք հնարավորություն են տալիս պահպանել կայուն հրադադարի ռեժիմը: Մենք ընդգծել ենք հակամարտության հետևանքները հաղթահարելու և, առհասարակ, դրա երկարաժամկետ քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը հասնելու կարևորությունը՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով: Նաև դիտարկել ենք այն դերը, որը կարող են ունենալ տարածաշրջանի երկրները այդ գործընթացում», - ասել է Լավրովը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը