26 04 2021

Քաղաքացի Նիկոլ Փաշինյանը փաստացի յուրացրել է ՀՀ վարչապետի պաշտոնը. Էդգար Ղազարյան



«ՀՀ նախկին վարչապետ, քաղաքացի Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի, աշխատանքային օրով փաստացի յուրացրել է ՀՀ վարչապետի պաշտոնը, ինչը Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի հատկանիշներով ենթադրյալ հանցագործության տարրեր է իր մեջ պարունակում»,- հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց սահմանադրագետ Էդգար Ղազարյանը: Ան նաև տեղեկացրեց, որ ֆեյսբուքյան իր էջում արդեն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին և հույս ունի, որ Գլխավոր դատախազությունը և մյուս իրավասում իրավապահ մարմիններն ընթացք կտան այդ հայտարարությանը: Նա հավաստիացրեց, որ ոչ մի նախկին վարչապետ իրավունք չունի պաշտոնավարելու վարչապետի պաշտոնում և նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը դիմել է նախագահին, վերջինս Սահմանադրությանը համապատասխան ընդունել է հրաժարականը, հետևաբար՝ նրա լիազորությունները դադարեցված են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ