Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հայաստանում հաստատված աղետն ու ճգնաժամը ընտրություններից հետո ոչ միայն չեն հանգուցալուծվելու, այլ ավելի են խորանալու։ Գոնե թե ես այդպես եմ կարծում։ Հայաստանն այսօր կարիք ունի լռության, քրտնաջան աշխատանքի ու համերաշխության։ Մինչդեռ Նիկոլի նախընտրական անբովանդակ ղժղժոցն ու ստի վրա կառուցած «ձայնաորսը», ինչի ականատեսն ենք արդեն, ավելի են խորացնելու խարխափող երկրի խնդիրները, ավելի են բևեռացնելու հասարակությունն ու խորացնելու են ներքաղաքական ճգնաժամը։
Ես պահում եմ խոստումս և հայտարարում եմ, որ չեմ մասնակցելու սպասվող արտահերթ ընտրություններին։ Իմ այդ որոշումն ունի մի շարք պատճառներ.
Ընտրվեց Նիկոլի դեմ պայքարի այս ձևը՝ իմ կամքին և հորդորներին հակառակ։ Ես չեմ առաջադրվելու ընտրություններին, բայց շարունակելու եմ կռվել։ Ես ընտրությանը մասնակցելու կոչ եմ անում իմ համախոհներին ու ընկերներին՝ գնացեք ընտրության և ընտրեք ոչ Նիկոլին, ոչ դավաճանին։
Ես ընտրելու եմ այն ուժին, որը Հայաստանին պարգևելու է խաղաղություն, հանրային համերաշխություն և լավ կյանքի հույս։ Գնացեք ընտրության, եթե անգամ այդ ուժի հետ ունեցել եք կամ ունեք հակասություններ։ Արեք ձեր ընտրությունը ինչպես ես եմ դա անում՝ խոնարհությամբ, գիտակցված և հստակ իմանալով ում չպետք է ընտրել։
Մենք պարտավոր ենք չկործանվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը