Աժ պատգամավոր Աննա Գրիգորյանը որոշում է կայացրել քաղաքական ուղին շարունակել «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ։ Այս մասին այսօր՝ մայիսի 5–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։
««Վերածնվող Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է իր հիմքում ունենալով Սյունիքը։ Այն հետպատերազմյան Հայաստանում ստեղծված կուսակցություն է, որը կարծում եմ՝ ստեղծվել է անհրաժեշտաբար, որովհետեւ գործող իշխանությունը համապատասխան ջանքեր եւ արդյունավետ գործողություններ չի իրականացրել եւ անտարբերության է մատնել Սյունիքը։ Այս կուսակցության կորիզը Սյունիքի համայնքապետերն են, եւ այն նպատակ ունի վերածնելով Սյունիքը՝ այն տարածի ամբողջ Հայաստանում»,– նշեց Սյունիքից ընտրված պատգամավորը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը