05 05 2021

Ըստ զեկույցի, Արտակ Դավթյանը Ապրիլյանի մեղավորներից է, նա չպետք է հիմա լիներ ԳՇ պետ․ Էդմոն Մարուքյան



Հանձնաժողովը բավական աշխատանք է կատարել: Ես չեմ կարող ասել, որ զեկույցից գոհ եմ, զեկույցն ունի որոշակի թերություններ: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցին, որը այսօր քննարկվել է փակ ռեժիմով:

«Մի օրինակ կարող եմ բերել. եթե այսօրվա ԶՈՒ գլխավոր շտաբի պետը այդ մեղավորներից է, իսկ ըստ զեկույցի ինքը այդ մեղավորներից է, նա չպետք է հիմա լինել ԳՇ պետ: Սա իձն համար կարեւոր  ազդակ է, ինդիկատոր է, որ եթե այդպես է, մենք չունենք անկողմնակալ քննություն այս իմաստով: Ով դեռ պետք է չմեղադրվի նման բաների մեջ, որ քո պատճառով էս եղավ, էն եղավ, իսկ ով հակառակ ճամբարներում է, նա կմեղադրվի»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ