Հանձնաժողովը բավական աշխատանք է կատարել: Ես չեմ կարող ասել, որ զեկույցից գոհ եմ, զեկույցն ունի որոշակի թերություններ: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցին, որը այսօր քննարկվել է փակ ռեժիմով:
«Մի օրինակ կարող եմ բերել. եթե այսօրվա ԶՈՒ գլխավոր շտաբի պետը այդ մեղավորներից է, իսկ ըստ զեկույցի ինքը այդ մեղավորներից է, նա չպետք է հիմա լինել ԳՇ պետ: Սա իձն համար կարեւոր ազդակ է, ինդիկատոր է, որ եթե այդպես է, մենք չունենք անկողմնակալ քննություն այս իմաստով: Ով դեռ պետք է չմեղադրվի նման բաների մեջ, որ քո պատճառով էս եղավ, էն եղավ, իսկ ով հակառակ ճամբարներում է, նա կմեղադրվի»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը