26 05 2021

Ինձ համար խնդրահարույց չէ ՔՊ ցուցակում լինելը. Անահիտ Ավանեսյան

Ինձ համար խնդրահարույց չէ ՔՊ ցուցակում լինելը. Անահիտ Ավանեսյան

Ընդգրկվել եմ ՔՊ ցուցակում, որպեսզի տանեմ առաջ այն քաղաքականությունը, որը  վերջին երեք տարիների ընթացքում ապահովել է առողջապահության ոլորտում կտրուկ աճ և քաղաքացիների կյանքում կոնկրետ փոփոխություններ է բերել: Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին՝ հանուն ինչի է ընդգրկվել այն քաղաքական ուժի ցուցակում, որին համարում են դավաճան և հողատու:

Ինչ վերաբերում է հարցին, թե որ քաղաքականության մասին է խոսքը, երբ վերջին երկու տարվա ընթացքում 5000 հոգի է մահացել համավարակից, նախարարի պաշտոնակատարը նշեց. «Իսկ աշխարհում ինչքա՞ն մարդ է մահացել: Բոլոր հիվանդություններից էլ, այդ թվում նաև քովիդից այո՛, լինում են մահվան դեպքեր»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ