13 07 2021

ՀՀ-ում ադրբեջանական զինվորականների ներկայությունն արդեն կյանքի իրավունքի խախտում է. Թաթոյան



Մեխանիզմներ կան, որոնցից մենք կարող ենք օգտվել, օրինակ՝ ՄԱԿ-ի մարմինները: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Մենք պետք է դիմենք ՄԱԿ-ի մարմիններին, ՀՀ-ն ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ է, և սա բացառիկ հնարավորություններից մեկն է, որը պետք է օգտագործել սահմանային հարցերն առաջ տանելու, խախտումներն արձանագրելու համար: Պետք է կոչ անենք, նպաստենք, որպեսզի նշանակվեն ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներ, հրավիրենք հատուկ առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն, տանենք սահմանային հատվածները, որպեսզի այդ խախտումներն արձանագրեն»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ