04 08 2021

Կառավարական առանձնատներում հիմա վիրավոր զինվորները պետք է վերականգողական բուժում անցնեին. Էլինար Վարդանյան



Մենք ունենք շքեղ պետական առանձնատներ, որոնք ունենք նաև մեծ անտառային հատված և դրանք շատ հարմար են վերականգնողական կենտրոնների համար: Այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ հարց ուղղելով ԱԺ փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանին, թե արդյոք նպատակարմար համարում է, որ այդ առանձնատները ծառայեն վիրավորներին, ոչ թե իշխանությանը:

«Մենք մեր ծրագրում կնկրետ գրել էինք, որ իշխանության գալու դեպքում այդ ամառանոցները վերածելու ենք վերականգնողական կենտրոնների, քանի որ կարծում ենք, որ երկիրը այս վիճակին հասցրած իշխանությունը իրավունք չունի ապրել այնտեղ»,-պատասխանեց Իշխան Սաղաթելյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ