05 08 2021

Մենք անպայման բանավիճելու ենք, որովհետև պատերազմն այսօրվա իրողությունն է. Սեյրան Օհանյան



Մենք գալիս ենք այն համոզմանը, որ Իշխան Սաղաթելյանն ԱԺ ղեկավար կազմում իր պարտականությունները կկատարի համապատասխան  ՀՀ Սահամնադրությանը: Եթե մեր որոշ գործընկերների կարծիքով՝ ԱԺ ղեկավարությունը մենք պետք  արագ ձևավորենք, իհարկե պետք, է արագ ձևավորենք, բայց այս քննարկումները անհրաժեշտություն են: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Քննարկումները պետք է ոչ թե դառնան դասախոսություն, այլ ռեալ վերածվեն խոսքի և քննարկումների և սուր տեսակետներից երբևէ չպետք է խորշել: Ես ինքս զինվորական եմ, բայց արդեն համակերպվել եմ, որ քաղաքական գործընթացներն այլ են և այդտեղ պետք է լսել տեսակետները, բազմակարծությունը հաշվի առնել, նաև համապատասխան հետևություններ անես ինքդ քեզ համար»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ