Խորհրդարանի 3-րդ աշխատանքային օրն է և շատ դժվար է խոսել հանրային տրամադրությունների մասին, այդքան արագ տպավորություն չեմ կարող փոխանցել: Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
«Ինչ վերաբերում է մեր աշխատանքին՝ մեր թիկունքում 270 հազար ընտրողի ձայն ունենք, մեր ընտրողները մեզանից սպասելքիներ և ակնկալիքներ ունեն: «Հայաստան» խմբակցությունը, վստահ եմ՝ նաև «Պատիվ ունեմը» խորհրդարանական ձևաչափն օգտագործելու ենք լիարժեքորեն ներկայացնելու մեր մտածումները, ծրագրերը, քաղաքական գնահատականն այն իրողությանը, ինչ կատարվեց Հայաստանում: Իսկ իրողությունը մեղմ բառ է, ես պետք է ասեմ ողբերգություն, կորուստ, պարտություն, որի խորհրդանիշը քաղաքական մեծամասնությամբ նստած է խորհրդարանում: Ես հավատում եմ և գտնում եմ, որ մենք կարող ենք խորհրդարանի բոլոր հնարավոր եղանակներն օգտագործել ի շահ հայոց պետականության և մեր ազգային շահերի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը