Կարծում Եմ բոլորիս համար էլ ակնհայտ է և արդեն պարզ է թե ինչու է ձգձգվում այս գործընթացը, իրականում, ո՞ր կողմն ի՞նչի է ուզում հասնել, քաղաքական ուժերն ի՞նչ նպատակներ ունեն որին փորձում են հասնել կամ չեն հասնում և այլն։ Մենք այս դահլիճի ներսում և դրսում ունենք լրիվ այլ իրականություն։ Մեր շուրջ ստեղծված այս ռազմաքաղաքական իրադրությունը մեզ թույլ չի տալիս այս հարցրեի վրա այդքան մեծ ժամանակ ծախսել։
Ցանկությունս է շատ կարճ հիշեցնել Հայաստանի գլխավոր օրակարգը։ Այս մասին ԱԺ նիստի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորը հավելեց, որ իրենց խմբակցությունը պաշտպանելու է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը որքան որ պետք լինի։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը