06 08 2021

Նժարին դրվող մյուս հարցը մեր յուրաքանչյուր հայրենակցի համար օրհասական է. Արամ Վարդևանյանը՝ Վլադիմիր Վարդանյանին



Փաստացի ունենք իրավիճակ, որ առողջապահության և սոցիալական հարցերի միաձուլումը՝ առնվազն ձեր խոսքից ես չհասկացա, որ խաթարել է խորհրդարանական վերահսկողական գործառույթները: Այսինքն 7-րդ գումարման Ազգային ժողովին հաջողել է նման պայմաններում իր աշխատանքները կազմակերպել: Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի ներկայացրած նախագծին:

«Այս պայմաննրում ստացվում է նժարի վրա ունենք մի հարց, որը հաջողել է և ինքնին տրոհման անհրաժեշտությունն ավելի շատ առաջ նայելու տրամաբանության մեջ է, այլ ոչ թե հենց կիրառական վրա հասած խնդրի: Բայց նժարի մյուս կողմում գտնվում է Արցախի հարցերի վերաբերյալ մշտական հանձնաժողովի գաղափարը, իսկ Արցախը երբեք չի եղել այն վիճակում, որում հիմա է»:  

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է ութերորդ գումարման Ազգային ժողովում ստեղծել 12 մշտական հանձնաժողով, որոնցից երկուսը՝ առողջապահության հարցերի ու աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները գործում են տարանջատված։

Ավելին՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ