Ակնհայտ է, որ իշխանությունը ինչ-որ բան թաքցնում է, որովհետև սկսեցին խոսել միայն այն ժամանակ, երբ տարածվեցին լուսանկարներ, որ Այգեպարում տեղակայված են ռուսական զորքեր: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Որևէ երաշխիք ՀՀ քաղաքացին չի կարող ունենալ, որ ապահովվում է իր անվտանգությունը, քանի դրա փորձը մենք ունեցել ենք նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո: Ցանկացած գործընթաց ունի իր գինը, ինձ համար դեռևս պարզ չէ, թե ինչ է Հայաստանը վճարելու դրա դիմաց»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը