09 08 2021

Պառլամենտական վերահսկողությամբ են կադրային երադասավորումներ իրականացվել, այդ թվում բանակում. Անդրանիկ Քոչարյան



Ո՞ր ն է նոր անվտանգային միջավայրը, այդ եզրույթն օգտագործելիս  անվտանգային ինչ սպառնալիքներով ու մարտահրավերներով եք դա  բնութագրում»,- Արմեն Գևորգյանի հարցադրմանն ի պատասխան  Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի վերընտրվող նախագահn այսպես բացատրեց.

«7000-ից ավելի ահաբեկիչ է եկել Արցախի  պատերազմին մասնակցել և սա նոր ռիսկ է,  Պակիստանի ու Իզրայելի մանսկցությունը՝ սպառազինության տեսանկյունից, սրանք լրիվ նոր միջավայրի ռիսկեր են, որոնք քննարկել է հարկավոր նոր լուծումների համար»,-ասաց Քոչարյանը ընգծելով, որ ռազմական նոր դոկտրին է հարկավոր մշակել:

Արմեն Գևորգյանը Քոչարյանից ճշտեց նաև՝ արդյո՞ք նրա ղեկավարած հանձնաժողովին հաջողվելէ իրականում մասնակցություն և ազդեցություն ունենալ ուժայինում կադրային վերադասավորումների վրա:

«Այո, պարոն Գևորգյան և այդ աշխատաոճը տարածվել է բոլոր  հանձնաժողովների վրա: Պատերազմից հետո կառավարությունը լայնածավալ կադրային փոփոխություններ իրականացրեց  այդ թվում՝ պետական  կառավարման համակարգում, և սրանում առկա էր պառլամենտական վերահսկողության գործոնը: Սա հետագայում կօգնի մեզ կադրային սխալների մեջ նաև մեր պատասխանատվության մասը վերցնել մեզ վրա»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ