Երբ լսում ես, թե ինչպես է իշխանությունը քննադատում և մեղադրանքներ հնչեցնում ընդդիմությանը, հարց է առաջանում, դա այն նույն իշխանությունն է, որ այսքան արհավիրք է բերել երկրին: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Ճշմարտությունը շատ պարզ է, իշխանությունը, որ երկիրը բերել է այս վիճակին, և մեղավոր է և գլխավոր պատասխանատուն: Այստեղ նստած է պատերազմի մասնակից, հողեր ազատագրած գեներալ Սեյրան Օհանյանը, դուք այնպիսի բաներից եք խոսում, որ մարդու ամոթն է գալիս, որտե՞ղից ձեզ բարոյական իրավունք հոխորտալ և այդպես խոսել հող ազատագրողների հետ այն դեպքում, երբ ոչ մի թիզ հող չեք ազատագրել»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը