Ես հասկանում եմ իշխող քաղաքական իշխանությունների ձգտումը՝ բոլորին մեղավոր դարձնել այս պարտության մեջ, իսկ իրենց անմեղ հանել: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Չեմ զարմանա, եթե մի գեղեցիկ օր էլ ասեն՝ Տիգրան Մեծն էր մեղավոր, որովհետև սխալ կնոջ հետ ամուսնացավ և ծոռնուհին էռատո անունով շատ անհաջող տիպ ստացվեց ու դրանից եղավ մեր բոլոր ձախողումները: Արցախի 75 տոկոսը կորցրեցինք 2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի արդյուքնում, իսկ իրականում Արցախի մեր կորուստները սկսցեին, երբ 2018 թվականի երկրորո կեսից իշխանությունը սկսեց վարել անհեռատես քաղաքականություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը