10 08 2021

Վահե Հակոբյանը հանքարդյունաբերական գիտելիքների լիգբեզ արեց իշխանական պատգամավորների համար



Այո, 2004 թվականին սեփականաշնորհվել է Զամգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, թեև ես այնտեղ հայտնվել եմ այդ գործարքից 11 տարի հետո: Բայց հատկանշական է, որ «Քրոնիմեդ մայնինգ» ընկերության կողմից առնվազն 8 տարների ընթացքում Հայստանում  ներդրվել է կես միլիարդ դոլար, որն ուղղվել է հիմնականում կոմիբինատի կապիտալ ծախսերին, օպտիմիզացմանը: Ենթադրաբար նույնքան գումար դիվիդենտի տեսքով նաև տարել է , ինչ խոսք, արդյունքում՝ չոր հաշվարկով մեզ մնացել է 5000-ից ավելի աշխատատեղ, հարկեր և լրացուցիչ ստեղծվել է մարտկոցների գործարանը, որը մնաց հայկական տնտեսության կապիտալ արժեք: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտնեց այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, ում ներկյացրել է դաշինքը Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախահագի թեկնածու:

Ռոյալթիի մասով Վահե Հակոբյանն առանձնացրեց հատկապես այն, որ Հայստանում այն հարկվում է երկակի:

 «Միայն Հայստանում է  ռոյալթին հարկվում է թե շրջանառությունից և թե շահույթից նաև: Մնացած բոլոր երկրներում այս տարբերակներից մեկն է գործում: Ավելին ասեմ՝ հարկման մեխանիզմն է մեզ մոտ նաև պրոգրեսիվ, այսինքն՝ եթե աճում են մետաղի գնորը հաջորդաբար հարկվում են նաև հարկման չափերը»,-պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին՝ նշեց, որ չկա երաշխիք, թե ինչ կլինի հետագայում, քանի որ մի կողմից ծեր են հանքերը և հետևաբար հանքանյութի դուրս բերման արդյունքում օքսիդանում է պղինձը, մյուս կողմից Պերույում ընթացող բնապահպան-տեղի իշխանություն հակամարտության ելքից է կախված, ի վերջո կբացվե՞ն նոր հանքեր ու դրանով կնվազի ածխարհում մետաղի գները, թե՞ հակառակը՝ պահանջարկը նոր գնային քաղաքականություն կթելադրի: Վահե Հակոբյանն իր ելույթում հանգամանորեն անդրադարձավ մի շարք ուշագրավ հանգամանքների, որոնց առնչությամբ հարցեր էին ուղղվել իրեն նաև իշխանական թևից: 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ