11 08 2021

Սա իրավական առումով աբսուրդ էր. Արամ Վարդևանյան



Իրավական առումով ես նոր ականատես եղա ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի կոպիտ խախատման: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ տեղի ունեցած միջադեպին:

«ԱԺ կանոնակարգ օրենքը ցանկացած արարքի համար նախատեսում է պատասախանատվության տարբեր միջոցներ: Այն սկսվում է նախազգուշացումից, հաջորդը խոսափողի անջատումն է: Այսօր մենք ականատես եղանք, որ նույն արարքի համար միաժամանակ երկու պատասխանատվության միջոց կիրառվեց՝ խոսափողի անջատում, այնուհետև դահլիճից հեռացում, սա նորմալ չէ, սա ԱԺ կանոնակարգ սահամանդրական օրենքի տրամաբանության մեջ չի տեղավորվում»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ