12 08 2021

Մենք գնում ենք դեպի ավելի փակ երկիր դառնալո՞ւն. Արամ Վարդևանյանը՝ իշխանությանը



Երբ մենք խոսում ենք մարդու իրավունքների մասին, առաջնային գաղափարը, որ շատերիս մոտ վրա է հասնում, այն է, որ իսկապես 20-րդ դարում մարդու իրավունքները սկսեցին սրընթաց զարգանալ, 20-րդ դարը մարդու իրավունքների սկզբունքի ձևավորման շրջանն էր, բայց 21-րդ դարում մենք սկսեցինք տեսնել նաև մարդու իրավուքնների ճգնաժամ: Ազգային ժողովում իր ելույթն այսպես սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Դա հատկապես տեսանք 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո, որովհետև, եթե մենք խոսում ենք ռազմագերիների առկայության մասին, դա մարդու իրավունքների դասական իմաստով ճգնաժամ է: Երբ մենք խոսում ենք փաստացի պատանդի կարգավիճակում գտնվող մարդկանց մասին թշնամական երկրում պատերազմի դադարեցման պայմաններում դա միջազգային իրավունքի մեղմ ասած՝ խայտառակ խախատում է»:

Ամբողջական ելույթը՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ