Շատ լավ ճառանգություն եմ ստացել այն առումով, որ նախարարությունը վերջին տարիներին մեր կառավարությունում ամենաակտիվ աշխատած կառույցներից մեկն է, բազմաթիվ ծրագրեր իրականացվել են, ընթացքի մեջ են, և ես հիմա մեծ պատասխանատվությամբ և սիրով շարունակում եմ այն ծրագրերը, որոնք կան: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը:
Ինչ վերաբերում է ապաշրջափակման մասին կառավարության դիրքորոշմանը, նախարարն ասաց. «Առանց ենթակառուցվածքների կառուցման չենք կարող ունենալ ապաշրջափակում, որովհետեւ ունենք հատվածեներ, որտեղ երկաթուղու նախկին ցանցը չկա, պիտի նորը կառուցել։ Դեմարկացիան ու դելիմիտացիան բավական երկար ձգվող գործընթաց է։ Մենք չգիտես ինչու անընդհատ զիջումների մասին ենք խոսում, բայց չենք խոսում, որ այդ երևույթի պարագայում կարող են մեր որոշ տարածքներ կզիջվեն մեզ։ Առաջինը ես Արծվաշենի մասին կխոսեի։ Ինչու՞ եք կարծում, որ մենք Տիգրանաշենի մասին կարող ենք անընդհատ խոսել, իսկ Արծվաշենի մասին՝ ոչ։ Եթե աշխարհագրորեն նայենք, բավական նման են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը