Ազգային ժողովում ՔՊ-ն աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Հերիքնազ Տիգրանյանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հարցը վերաբերում էր Աշխատանքի տեսչական մարմին ունենալու ռիսկերին:
«Երբ լուծարվեց Աշխատանքի պետական տեսչությունը, դրա լուծարումն ուներ հստակ հիմնավորում, հատկապես այն տեսանկյունից, որ գործատու-աշխատող իրավահարաբերության մեջ վարչական միջամտությունը ցանկալի երևույթ չէ: Միջազգային փորձում էլ է այդ մոտեցումը բավականին տրոհված, հիմա փաստացի այն գործիքակազմը, որը ներդրվելու է, մենք ունենալու ենք իրավիճակ, որ գործատու-աշխատող իրավահարաբերություններում լինելու է վարչական միջամտություն, սրան դուք ռիսկեր, այդ թվում կոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում»:
Հարցին ի պատասխան հանձնաժողովի նախագահի թեկնածուն ասաց. «Այնպես չէ, որ աշխատանքի տեսչությունը այս երկրի միակ և ամենակոռումպացված մարմինն էր: Ես իմ բոլոր հրապարակային ելույթներում, որտեղ առաջ էի մղում տեսչության լիազորությունները վերականգնելու միտքը, միշտ ասում էի, եթե խոսում ենք կոռումպացվածության մասին, ապա եկեք սկսենք իրավապահ համակարգից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը