Ես ամենևին տրամաբանական չեմ համարում այն պատճառաբանությունը, որ երբ լրագրողը պատգամավորի հետևից է գնում, կամ նրա դուռն է բացում, դա պատգամավորի արժանապատվություն է վիրավորում: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Ես չէի կարող երբևէ պատկերացնել, որ լրագրողի աշխատանքը կարող է նսեմացնել որևէ մեկի արժանապատվությունը վիրավորել: Լրագրողները կատարում են իրենց մասնագիտական պարտականությունները և տալիս են ՀՀ քաղաքացիներին տեղեկություն ԱԺ ընտրված պատգամավորների գործունեության վերաբերյալ: Մենք պատգամավորներ ենք, ովքեր հաշվետու են հանրությանը, մենք պետք է լինենք մաքսիմալ թափանցիկ, մեր ցանկացած գործելաոճ հանրությանը պետք է տեսանելի լինի: Այսինքն դուք սենյակներում այդ ինչ գաղտնի բան եք անում, որ սենյակ գալը լրագրողների կողմից համարում եք արժանապատվության ոտնահարում, սա ուղղակի անընդունելի ձևակերպում է»:
Ամբողջական ճեպազրույցը՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը