Ես կարծում եմ, որ իշխող ֆրակցիան վերջապես կհասնի այն կետին, որ քաղաքական ընդդիմախոսներին արձագանքելու համար նիստը նախագահողը ստիպված չլինի անդադար վերցնել արտահերթ խոսքի իրավունք: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
«Պարոն Սիմոնյան, նախագահ Սարգսյանը փաստաբանների և փաստաբանության կարիք չունի, որովհետև խոսքը գնում է 100 տոկոսով օրինական գործընթացի մասին, որը կիրառվել է ՀՀ բոլոր պաշտոնաթող նախագահների նկատմամբ, բացի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանից, այդ պարտավորությունը պետությունը չի իրականացրել և բնակաբար, այս պահին առկա իրավիճակում բացարձակ 100 առաջնահերթությունների մեջ այն չի մտնում»:
Ամբողջական ելույթը՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը