13 08 2021

Դեսպանները շնորհավորանք են մուրում. Hraparak.am

Դեսպանները շնորհավորանք են մուրում. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է.

Մեր տեղեկություններով՝ հունիսի 20-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը Արմեն Գրիգորյանի միջոցով աշխարհի բոլոր երկրներում հավատարմագրված ՀՀ դեսպաններին է փոխանցել իր անձնական հրահանգը՝ ամեն գնով հասնել նրան, որ իրենց դեսպանընկալ երկրի իշխանությունը շնորհավորանք հղի վերընտրված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ԱԳՆ ղեկավարությունը դեսպաններին հասկացրել է, որ այս հանձնարարության կատարումն անչափ կարևոր է և իրենց հետագա ճակատագիրը նաև դրանից է կախված: Հիմա դեսպանները յալվար ընկած շնորհավորանք են մուրում, որ շարունակեն պաշտոնավարել:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ