Հարցը, որն այսօր պետք է քննարկենք, իհարկե, կարևոր է, բայց շատ ավելի կարևոր է անվտանգային հարցեր կան: Ազգային ժողովի արտահերթ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«Հարգելի հայրենակիցներ, ոգևորվելով Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, Ալիևը կոշտացրել է իր դիրքորոշումն այսպե կոչված՝ խաղաղության պայմանագրի սահամնագծման ու սահմանազատման հարցերում, նա խոսում է դեստրուկտիվ նախապայմանների լեզվով: Ալիևը հայաստանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ պետք է ներառվի Լեռնային Ղարաբաղը, նապահանջում է նաև հայկական զորքերի զրոյացում Արցախում ու սպառնում նոր պատերազմով»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ ցավոք, պաշտոնական Երևանը դեռ չի պատասխանել Ալիևի հայտարարություններին, ինչ առնվազն տարակուսելի է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը