17 08 2021

Ո՞ր մարմինը պետք է քննարկի այս նախագիծը. Արծվիկ Մինասյան



Մենք ոչ թե ասում ենք գլխադասային հանձնաժողովը չքննարկի, այլ ասում ենք՝ ո՞ր մարմինը պետք է քննարկի, որովհետև օրենքի պահանջը շատ կոշտ է այս մասով: Ազգային ժողովում արտահերթ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին:

«Նկատի ունենալով, որ հանձնաժողովները կազմավորված չէ և սա կարծում եմ՝ մեր իրականության մեջ, համենայնդեպս իմ հետազոտած տարիների ընթազքում չգտա մի դեպք, երբ առաջին նստաշրջանի մեջ չավարտված առաջին նստաշրջանի օրակարգը, արտահերթ նստաշրջան է գումարվում: Բայց սկզբունքային նշանակություն ունի հատկապես, որ գլխադասային հանձնաժողովն էլ դեռ կազմավորված չէ, հարցն ըստ էության քննարկման առարկա դարձնելը»: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ