17 08 2021

Արցախում ջրի հետ կապված խնդիրները ոչ պակաս կարևոր են, քան անվտանգային խնդիրներն են. Տիգրան Աբրահամյան



Երբ մենք խոսում ենք մեր ջրային պաշարների կամ դրանց կառավարման մասին, կամ ընդհանուր առմամբ ջրային անվտանգության մասին, մենք պարտավոր ենք նաև խնդրին անդրադառնալ հետպատերազմյան տրամաբանության ներքո: Ազգային ժողովում արտահերթ նիստին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթուղթը, որով նախատեսված էր 3 շրջանների՝ Քարվաճառի, Քաշաթաղի և Ակնայի հանձնումը Ադրբեջանին, մեզ համար բացի երևացող և բազմիցս քննարկված հարցերից, խնդիրներ է առաջացրել նաև ջրային անվտանգության առումով: Քարվաճառը և՛ Արցախի համար, և՛ Հայաստանի համար ունի ջրային անվտանգության առումով կարևոր նշանակություն»: 

Ամբողջական ելույթը՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ