17 08 2021

Ալիևն աչքներս է մտցնում հայրենազրկողին հարյուր հազարավոր տրված քվեների փաստը. Գեղամ Մանուկյան

Ալիևն աչքներս է մտցնում հայրենազրկողին հարյուր հազարավոր տրված քվեների փաստը. Գեղամ Մանուկյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.

Սահմաններին վիճակը լարված է մնում։ Երեկ ունեցանք զոհեր։ Սյունիքը շարունակում է մնալ թեժ կետ։ Ալիեւը աչքներս է մտցնում հայրենազրկողին հարյուր հազարավոր տրված քվեների փաստը, առանց մեկ կրակոցի ադրբեջանցիներին տված Քարվաճառից հոխորտում Քոչարյանի, Սարգսյանի, Սեյրան Օհանյանի դեմ, քանի որ նրանցից էր վախենում ու ոչ թե հողատուից։ Ու այս ընթացքում շարունակվում է Սյունիքի գլխատումը։ Այս դիմակավորված կամակատարները բերման են ենթարկում Գորիսի փոխքաղաքապետերին։ Ավելի մեծ ստորությու՞ն, երբ համայնքին, Սյունիքին նվիված Լիլիթ Յոլյանին են ձեռբակալում, կա՞։ Նրանք այս ամենը պատվորվ կտանեն։ Բայց դավաճանի խարանը այլեւս դաջված է հողատուի ճակատին եւ այն չի մաքրվելու։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ